Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Վարչապետ․ «Ովքեր երեք անգամ ասելուց չեն ընկալում, պետք է մի անգամ էլ բամփենք»

Վարչապետ․ «Ովքեր երեք անգամ ասելուց չեն ընկալում, պետք է մի անգամ էլ բամփենք»
14.02.2015 | 04:32

ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ խորհրդի նիստում ասել է. «Ես ուզում եմ տարանջատել այն վարչական լծակները, որ ես ունեմ և պիտի կյանքի կոչեմ ընդհանրապես»: «Ինչ վերաբերում է այդ ոտնձգություններին, հայտարարություններին, ես գտնում եմ, որ ես մեծ անելիքներ ունեմ, և անելու եմ գործնականում՝ օգտագործելով իմ վարչապետի լիազորությունները, վարչական լծակները: Եվ այն մարդիկ, ովքեր մեկ, երկու, երեք անգամ ասելուց հետո չեն ընկալում, պետք է մի անգամ էլ բամփենք»: Նա կարծում է, որ ուժեղ և պատերազմ տեսած մարդը չի կարող լինել թուլամորթ, կարող է լինել հանդուրժող և ներողամիտ․ «Բայց վայ այն մարդկանց, ովքեր փորձում են շահագործել հանդուրժողականությունը և ներողամտությունը»: «Գտնում եմ, որ մեր հայտարարությունը շատ տեղին էր և համաձայն չեմ, որ ուշացած էր: Նորից եմ ուզում կրկնել, որ հանդուրժել ենք հանուն մեր երկրի, մեր կայունության համար», - ասաց Հովիկ Աբրահամյանը:

Դիտվել է՝ 1420

Մեկնաբանություններ